Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը՝ 18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելու մասին

Հոկտեմբեր 20,2016 16:16

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ԱԺ-ում վարչապետին հարցրեց, թե ինչ վերաբերմունք ունի իր եւ Թեւան Պողոյանի՝ բավականին աղմկահարույց նախաձեռնության մասին, որով առաջարկվում է, որ 18 տարին լրացած բոլոր արական սեռի ներկայացուցիչները պետք է գնան բանակ՝ բացառությամբ արվեստում, գիտությունում, մշակույթում եւ սպորտում, միջազգային ասպարեզներում որոշակի հաջողություններ գրանցած երեխաների:

Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ կա երկու տեսակետ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում տարկետում տալ, թե չէ. «Նախկին ՊՆ նախարարը, օրինակ, համարում էր, որ տարկետումից հետո վերադառնալով՝ զինվորական կազմը բավականին գիտակից է եւ բանակին դա օգուտ է: Թե որ տարբերակն է ճիշտ, ես չգիտեմ բայց գիտեմ, որ խաղի կանոններ պետք է հստակ կիրառվեն բոլորի համար՝ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնենք»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ կառավարության ծրագիրը հավակնոտ գնահատեց եւ հարցրեց՝ ունե՞նք այդքան ռեսուրս, որ իրականացվի այն, ինչ գրված է ծրագրում: Կարեն Կարապետյանն ասաց, որ ծրագիրն ընդունվելու դեպքում հաջորդ օրն արդեն կառավարության անդամները պետք է գործի անցնեն: Վարչապետն ասաց, որ գիտակցում է՝ բիզնեսը կարող է զգուշություն ցուցաբերել՝ մտածելով, որ առջեւում ընտրություններ են, սպասենք տեսնենք ընտրություններից հետո ինչպես իրենց կդրսեւորեն իշխանությունները. «6-7 ամսվա մեջ բիզնեսը հաջորդ օրը սառը դուշ կընդունի եւ ոգեւորված կսկսի՞ աշխատել՝ չգիտեմ: Հույս ունե՞մ՝ երեւի»:

Վարչապետն ասաց, որ իսկապես բարձր նշաձող են դրել, բայց այլ ելք չունեին էլ՝ մոտիվացիա էր պետք. «Ոչ իրագործելի ծրագիր չենք գրել, պոպուլիզմով չենք ուզել զբաղվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31