Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը, ԱՄՆ ՄԶԳ և Սմիթսոնյան ինստիտուտը համատեղ կհրատարակեն մուլտիմեդիա էլեկտրոնային գիրք՝ նվիրված զբոսաշրջությանը Վայոց Ձորում

Հոկտեմբեր 21,2016 13:33

ԵՐԵՎԱՆ – ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ և Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականցվող «Իմ Հայաստան» ծրագիրը համատեղ կհրատարակեն մուլտիմեդիա էլեկտրոնային գիրք, որը կնպաստի Հայաստանի Վայոց Ձորի մարզում զբոսաշրջության զարգացմանը և մշակույթի պահպանմանը: Այսօր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հյուրընկալ սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս և հուշագրի ստորագրման արարողություն՝ նշանավորելով համատեղ գործընկերության և արտասովոր ճամփորդության մեկնարկը, ինչի արդյունքում կստեղծվի զբոսաշրջային ինտերակտիվ արտադրանք:

«Զբոսաշրջությունը Հայաստանի առաջնային և դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է: Հավատարիմ մնալով իր առաքելությանը, այն է՝ աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացին, ՀԲԸՄ-ն ակտիվորեն մասնակցում է այսպիսի նորարարական ծրագրերի զարգացման և առաջխաղացման աշխատանքներին՝ իր ներդրումն ունենալով պետության ջանքերին, որոնք ուղղված են տարբեր տարիքային խմբերի և հետաքրքրությունների տեր մարդկանց համար Հայաստանը որպես զբոսաշրջային յուրօրինակ երկիր դարձնելուն»,- ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

«Վայոց Ձոր» էլեկտրոնային գիրքը ՀՎՀ-ի բազմահարթակ մեդիա արտադրանքի մասն է կազմում՝ հասանելի սմարթֆոնների, պլանշետների և վեբ-բրաուզերների օգտատերերի համար: Էլեկտրոնային նոր գիրքը կներկայացնի Վայոց Ձորի մարզը պատմական և աշխարհագրական համատեքստում և կընդգրկի տեղեկատվական հարուստ բովանադակություն տեղական գաստրոնոմիայի, ճարտարապետության, հնագիտության, փառատոնների, մարզային միջոցառումների և արկածային հետաքրքրությունների մասին: Յոթ լեզուներով հասանելի էլեկտրոնային գրքերի ներբեռնումն անվճար է: Մուլտիմեդիա արտադրանքի առաջին երկու գրքերն են «Հայկական լեռնաշխարհ»-ը և «Բացահայտենք Երևանը»: «Հայերը Եվրոպայում» երրորդ էլեկտրոնային գիրքը կհրատարակվի տարվա վերջում:

«Այս ծրագիրը գալիս է միանալու Հայկական վիրտուալ համալսարանի առաքելությանը և շարունակական ջանքերին՝ ուղղված հայկական ժառանգությունը համաշխարհային հանրությանը ներկայացնելուն»,- ասաց ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Երվանդ Զորյանը: «Տեսնելով մեր մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի հանրաճանաչությունը` մենք հավատում ենք, որ էլեկտրոնային հրատարակչությունը մեր ժառանգության հարստությունը նորագույն և արդի ձևաչափով ներկայացնելու լավագույն ուղին է: Մենք ուրախ ենք, որ Սմիթսոնյան Ինստիտուտը նույնպես միտված է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը և ոգևորված ենք այս համագործակցությամբ: «Վայոց Ձոր» էլեկտրոնային գիրքը կլինի Հայաստանի մարզերին նվիրված շարքի անդրանիկ հրատարակումը»:

«ԱՄՆ ՄԶԳ-ի և Սմիթսոնյան Ինստիտուտի համատեղ ջանքերով կյանքի կոչված «Իմ Հայաստան» ծրագիրը նպատակ ունի ցուցադրել, թե որքան արդյունավետ կապ կարելի է ստեղծել մշակույթի և տնտեսության զարգացման միջև: «Իմ Հայաստան» ծրագրի և մեր առանցքային գործընկերների՝ հանձինս ՀԲԸՄ-ի փորձառության և ջանքերի շնորհիվ, պահպանելով մշակութային հարուստ և բազմաբնույթ ժառանգությունը, զարգացնելով զբոսաշրջային հնարավորությունները, մենք կնպաստենք Հայաստանի գյուղական բնակավայրերի կայուն տնտեսական աճին և կօգնենք բարելավել ու բարձր մակարդակով ներկայացնել հայկական մշակութային արժեքները»,-ասաց Օլիվիե Մեսմերը, ԱՄՆ ՄԶԳ-ի հիմնադրած և Սմիթսոնյան Ինստիտուտի իրականացրած «Իմ Հայաստան» ծրագիր ղեկավար:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31