Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ է վտանգավոր սուտ մատնության դրույթը՝ լրագրողների համար (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2016 15:51

«Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածը, որը նախատեսում է սուտ մատնության համար պատասխանատվություն, կարող է հիմք հանդիսանալ՝ լրագրողների հանդեպ ճնշումների համար»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՔՕ-ում իրականացված փոփոխություններին՝ ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ԱԺ-ում որոշվեց փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում՝ ամրագրելով պատիժ «Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն (ոչ հայտարարատուի կողմից կամ մտացածին անձի անունից ստորագրված հայտարարություն) դիմումին կից ներկայացնելու» համար:

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ սա կհանգեցնի նրան, որ լրագրողները կարող են անհիմն պատասխանատվության ենթարկվել. «Կարող է լինել օբյեկտիվ քննադատություն, սակայն լրագրողը պատասխանատվության ենթարկվի: Ցավոք, լրագրողական գործունեության ժամանակ միշտ չէ, որ շատ ստույգ տեղեկություններ են հրապարակվում եւ միշտ չէ, որ լրագրողը հնարավորություն է ունենում տարբեր աղբյուրներից ճշտելու փաստերը: Դա նաեւ ընդունված աշխատաոճ է: Լրագրողը կարող է ասել, որ չի հաջողվել փաստը ճշտել, բայց տեղեկությունները շրջանառվում են: Ուստի այդ դրույթը կարող է օգտագործվել որպես լրագրողական գործունեության սահմանափակում»:

Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ խոչընդոտներ կառաջանան հատկապես ընտրություններ լուսաբանելու ժամանակ. «Լրագրողը կարող է տեղամասում խախտում տեսնել, արձանագրել: Լինում են դեպքեր, երբ նա չի հասցնում նկարահանել: Ի՞նչ է՝ չնկարագրի՞, որ խախտում է եղել: Ուրեմն՝ սահմանափակում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31