Լրահոս
Օրվա լրահոսը

Այցելություն ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ընտանիքին

Հոկտեմբեր 21,2016 16:35

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները հյուրընկալվել էին ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված 19-ամյա Գրիգոր Հարությունյանի մորը։ Գրիգորը զոհվել է 2016-ի ապրիլի 2-ին հայրենի սահմանները պաշտպանելիս։

Գրիգորը մեծացել է անապահով ընտանիքում։ Մայրը՝ Անահիտ Հարությունյանը, ասում է, որ շատ մեծ դժվարություններով է պահել որդուն։ Ամուսինը մահացել է 13 տարի առաջ, ինքը միայնակ մեծացրել է իր չորս զավակներին։ Որդին նպատակներ ուներ՝ զինծառայությունից վերադառնալ, տունը վերանորոգել, դրա համար շինարարություն էր սովորում, նաև՝ կահույքագործություն։ «Գրիգորը հայրենասեր, շատ ուժեղ տղա էր»,- ասում է մայրը։

dsc_5733
Տիկին Անահիտը նշում է, որ ինքը բնակվում էր վթարային շենքում։ Երևանի քաղաքապետը հատկացրել է բնակարան Նոր Նորք վարչական շրջանում, նոր ստացած տունը կահավորելու համար աջակցություն է ստացել Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանից և այլ քաղաքացիներից։
Տիկին Անահիտը որդու հիշատակը վառ պահելու և իր վիշտը փոքր-ինչ սփոփելու համար որոշել է բացել բարեգործական հասարակական կազմակերպություն։

Կազմակերպությունն արդեն ստացել է պետական գրանցում, այն կոչվում է ՙՍրտացավ մայրեր՚։ ՀԿ-ի նպատակն է զբաղվել հաշմանդամ զինծառայողների, երեխաների, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքների իրավունքների պաշտպանությամբ, նրանց սոցիալական աջակցությամբ։ Տիկին Անահիտը նշում է, որ մինչ ՀԿ բացելն արդեն սկսել է իր բարեգործական աշխատանքները. պետության կողմից հատկացված թոշակով արդեն այցելել և աջակցություն է ցուցաբերել անապահով 10 ընտանիքների, թեև ինքն էլ դրա կարիքն ունի։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31