Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտ» գործարանի գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» օրինագիծը ստացել է դրական եզրակացություն

Հոկտեմբեր 21,2016 17:52

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Լյովա Խաչատրյանի հեղինակած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանի՝ առաջարկվում է «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության վերաշահագործման եւ հետագա կենսունակության ապահովման նպատակով սահմանել ձեռնարկության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ: Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը, ամրագրել գույքային համալիրի ամբողջականության ապահովումը եւ բացառել հիմնական միջոցների օտարումը` մինչեւ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գույքային համալիրի` համապատասխան ներդրումային ծրագրով օտարումը, ինչպես նաեւ ապահովել ձեռնարկության հիմնական միջոցների շուկայական գնահատումը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն՝ ԱԺ նստաշրջանի եւ հոկտեմբերի 24- 27-ի նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Պատգամավորները ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի ներկայացմամբ քննարկել են հանձնաժողովի 2017 թվականի գործունեության ծրագիրը, ապա Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2017 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը: Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովը ծրագրերն ընդունել է ի գիտություն:

ԱԺ հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31