Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին

Հոկտեմբեր 21,2016 19:03

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի ոստիկանական կառույցների  գործընկերային հարաբերությունները, ինչը սկզբունքային գործոն է արդի հանցավոր մարտահրավերների դեմ համատեղ պայքարի գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իվան Վոլինկինը հավաստեց, որ դեսպանությունը  միշտ պատրաստակամ է աջակցելու երկու երկրների իրավապահների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31