Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է ամերիկյան «Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի մասնագետներին

Հոկտեմբեր 21,2016 20:25

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ամերիկյան «Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի մասնագետներին: 2015 թ. սկսած՝ այս բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմնի տեխնիկական աջակցությամբ մեր երկիր են ժամանում շուրջ հինգ տասնյակ բարձրակարգ բուժմասնագետներ (այդ թվում՝ նաև սփյուռքահայեր), ովքեր անվճար բժշկական ծառայություններ են մատուցում Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոցում:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել «Գլենդեյլ-Ադվենտիստ»-ի բուժանձնակազմին մարդասիրական կարևոր առաքելության և կատարվող աշխատանքի համար: Վարչապետը նշել է, որ կառավարությունն իր ծրագրում մեծ տեղ է հատկացրել առողջապահության ոլորտի բարեփոխումներին՝ նպատակ ունենալով կառավարման նոր մշակույթ ձևավորել համակարգում, և այս առումով ողջունելի է ցանկացած դրական փորձ:

Կենտրոնի նախագահ Քեվին Ռոբերտսը ներկաների անունից շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և մանրամասներ ներկայացրել 2016 թ. հոկտեմբերի 16-21-ը Նոյեմբերյանի հիվանդանոցում իրականացված աշխատանքների վերաբերյալ: Նա նշել է, որ առաքելության նպատակն է՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ համայնքներում բժշկական հաստատությունների կայացմանը, բուժանձնակազմերի միջև փորձի փոխանակմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը: «Գլենդեյլ-Ադվենտիստ»-ի նախագահն արդյունավետ է գնահատել ծավալված համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել և ընդլայնել գործընկերությունը:

Հանդիպմանն արծարծվել են Հայաստանում առողջապահական համակարգի մրցունակության բարձրացմանը, բժշկական մենեջմենթի որակի բարելավմանը, հանրային առողջապահությանը, պետություն-մասնավոր հատված համագործակցությանը, կադրերի վերապատրաստմանը,  սփյուռքահայության ներուժի լիարժեք իրացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է համագործակցության շարունակականությունը և հանձնարարել առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին՝ համատեղ քննարկել նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31