Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ն նախագահ կընտրի

Հոկտեմբեր 21,2016 22:05

Հարցին, թե ըստ ՀՀԿ-ի կանոնադրության՝ համագումարի օ՞րն են կուսակցության նախագահի թեկնածուներ առաջադրվում, թե ոչ, եւ Սերժ Սարգսյանից բացի արդյոք կա՞ն այլ թեկնածուներ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ կլինեն այլ թեկնածուներ: ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է եւ կարծում եմ երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը»:

ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հարցերին պատասխանել է մոտ մեկ ժամ առաջ ավարտված  Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի (ԳՄ) նիստից հետո, որտեղ քննարկվել է  նոյեմբերի 26-ին սպասվող ՀՀԿ 16-րդ համագումարի, ԱԺ-ում կառավարության ծրագրի հաստատմանը, ՀԱՊԿ երեւանյան գագաթաժողովի արդյունքներին առնչվող հարցեր:

ԳՄ նիստը քվեարկել եւ հաստատել է ՀՀԿ-ի՝ նոյեմբերի 26-ին կայանալիք 16-րդ համագումարի օրակարգը: Այնտեղ ներառված են ՀՀԿ նախագահի հաշվետվություն, ՀՀԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն, ՀՀԿ-ի ծրագրում եւ կանոնադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունում, ՀՀԿ նախագահի ընտրություն, ՀՀԿ ԳՄ անդամների ընտրություն ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողի անդամների ընտրություն, ՀՀԿ 16-րդ համագումարի բանաձեւի ընդունում:

Պարոն Շարմազանովի խոսքերով, կուսակցության նախագահը մշտապես ընտրվել է համագումարի օրերին:

Հարցին, թե արդեն հրավիրվել են այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ՀՀԿ-ի համագումարին, ՀՀԿ մամլո խոսնակը պատասխանեց. «Միջազգային մեր գործընկերներից ԵԺԿ-ի ներկայացուցիչները կմասնակցեն, «Միասնական Ռուսաստանի» եւ Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչները եւս»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31