Լրահոս
Օրվա լրահոսը

Սպան սահմանապահ զորամասից դասալքել է

Հոկտեմբեր 21,2016 23:30

Խաչիկ Արտավազդի Նալբանդյանը` որպես սպա ծառայել է Տավուշի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասերից մեկում: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով 2015թ. օգոստոսի 12-ից այլեւս զինծառայության չի ներկայացել, 2016թ. մարտի 12-ին իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է եւ բերման ենթարկվել: Խ. Նալբանդյանը կալանքի տակ է, գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասով («Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ զինվորական ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաեւ նույն նպատակով ծառայության չներկայանալը»): Սույն քրեական հոդվածով բնութագրված արարքի համար որպես պատիժ նախատեսվում է 3-6 տարի ազատազրկում: Այս քրեական գործով դատավարությունը նշանակված է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31