Լրահոս
Օրվա լրահոսը

«Պանամայի օֆշորի» գործով ՀՔԾ-ն հարցաշար է ուղարկել խնդրի հետ առնչություն ունեցող միջազգային կառույցներին. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 22,2016 10:33

Դեռեւս հունիսին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը երկու անգամ հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ պանամական օֆշորի գործով հարցաքննվել:

Թերթի տեղեկություններով՝ առաջին անգամ նա ՀՔԾ-ում ցուցմունք է տվել այն մասին, որ մամուլում գրված շվեյցարական «LGT» բանկում Միհրան Պողոսյանը հաշիվներ չունի եւ որպես ապացույց ներկայացրել է Շվեյցարիայից ստացված գրավոր պատասխանները, որը պահանջել եւ ստացել են իր ներկայացուցիչները: Սակայն այդ հարցաքննությունից հետո Միհրան Պողոսյանին մեկ անգամ էլ են հրավիրել ՀՔԾ` հարցաքննության:

Այդ հարցաքննության նպատակը եղել է այն, որ նա պարզաբանի, թե ինչպես է Շվեյցարիայից հավաստիացումներ ստացել: Իսկ այդ հարցաքննությունից հետո  ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների` Պողոսյանի ասածները «ստուգելու» համար: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս էլ ՀՔԾ-ն հարցաշար է ուղարկել խնդրի հետ առնչություն ունեցող միջազգային կառույցներին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31