Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-գերմանական համագործակցությունը բնապահպանության ոլորտում կընդլայնվի

Հոկտեմբեր 22,2016 14:05

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել Է հայ-գերմանական ֆինանսական և տեխնիկական համագործակցության շրջանակներում բնապահպանական ծրագրեր ֆինանսավորող և այդ ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին` Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերի Գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին գերմանական KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը,  GIZ կազմակերպության ներկայացուցիչ Քարսթեն Շուլցը, Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ հայաստանյան ներկայացուցիչ Արման Վերմիշյանը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը,  GITEC/ KfW / կազմակերպության ներկայացուցիչ Ռամազ Գոխելաշվիլին, TJS  ներկայացուցիչ Սերվի Նաբուսը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպմանը ներկա կազմակերպություններին համագործակցությանն համար` ՀՀ բնապահպանության նախարարը կարևորել է այն ավելի բարձր մակարդակի վրա բարձրացնելու հնարավորությունները:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը շնորհակալության հայտնելով հանդիպման հնարավորություն ընձեռելու համար` Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համագործակցության շրջանակներում կարևորել է բնապահպանական ոլորտը, շեշտել փոխգործակցության հարուստ և արդյունավետ փորձը:

Հանդիմանը ներկա կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհավորելով նորանշանակ նախարարին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` ներկայացրել են իրենց կազմակերպությունների կոմղից Հայաստանում իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31