Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ հետ են դաշինք կազմելու «Ռեֆորմիստները»՝  առաջիկա ԱԺ ընտրություններում (տեսանյութ)

Հոկտեմբեր 22,2016 15:43

Նորաստեղծ «Ռեֆորմիստների» կուսակցությունն առաջիկա ԱԺ ընտրություններին միայնակ չի մասնակցելու: Այս մասին այսօր «Էրեբունի Պլազա»-ում կուսակցության համաժողովի ժամանակ լրագրողներին հայտնեց «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

«Քանի որ երկրում տեղի է ունենում բարեփոխումների գործընթաց, առանձին մասնակցելու հարցը դուրս է գալիս մեր օրակարգից: Նպատակահարմար ենք գտնում մասնակցել դաշինքով»: Թե որ կուսակցության հետ են դաշինք կազմելու, Վահան Բաբայանի խոսքով՝ «ժամանակը ցույց կտա». «Շատ քիչ քաղաքական ուժեր կան Հայաստանում, որոնց հետ մենք կարող ենք համագործակցել և դաշինք կազմել»,-նկատեց նա:

vahan-babayan2

Պատգամավորը չբացառեց, որ գուցե հենց ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու ցանկություն ունենան. «Դա կորոշվի կուսակցության համագումարի ընթացքում»: Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե «ՀՀԿ-ի ստվերի տակ գործելու որակումներին ինչպե՞ս եք վերաբերվում», Վահան Բաբայանն ասաց. «Չէի ուզենա նման գնահատականներին պատասխանել: Մենք  ինքնուրույն քաղաքական կազմակերպություն ենք և մենք ենք որոշում մեր ճանապարհը»:

Համաժողովի ընթացքում նաեւ հայտարարվեց, որ առաջիկայում «Ռեֆորմիստները» կհրավիրեն արտահերթ համագումար, որի ընթացքում կքննարկեն 2017թ. ԱԺ ընտրություններին մասնակցելու ձեւաչափը եւ ծրագիրը: Կուսակցության անդամները Վահան Բաբայանին լիազորեցին բանակցել քաղաքական ուժերի հետ՝ առաջիկայում դաշինք կազմելու նպատակով:

vahan-babayan1

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31