Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Օպերայի տնօրեն. «Գեղամ Գրիգորյանի ցանկությունն էր Նաիրեին օպերայում տեսնելը»

Հոկտեմբեր 22,2016 18:48

Հոկտեմբերի 22-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի, գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի, բեմադրող ռեժիսոր Նաիրե Ստեփանյանի, բեմադրող դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի (Իտալիա),  թատերական լուսային նկարիչ Ալեքսանդր Սիվաեւի (Ռուսաստան) ասուլիսը, որին հաջորդեց Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերայի պրեմիերան:

Անդրանիկ Արզումանյանն ասաց, որ տոնական տրամադրություն ունեն, եւ մեծ աշխուժություն ունեն պրեմիերայից առաջ:

«Այս նախագիծը Գեղամ Գրիգորյանի նախաձեռնությունն էր, ցավալի է, որ Գեղամը չկա: Մենք թատրոնի աշխատակիցներով մեր պարտքը համարեցինք բեմադրել «Տոսկա» օպերան ու նվիրել Գեղամի Գրիգորյանի հիշատակին»,-նշեց թատրոնի տնօրենը: Հավելեց, որ մեկ  այլ օպերա բեմադրելու առիթով եւս կհրավիրեն Սիվաեւին, որի աշխատանքը շատ կարեւոր որակեց:

Կոնստանտին Օրբելյանն էլ ասաց, որ ուրախ է պրեմիերայի առիթով. «Սա հրաշալի օպերա է, վստահ եմ, որ Հայաստանում եւս սիրված կլինի, ինչպես աշխարհի շատ երկրներում: Ուրախ եմ, որ երիտասարդ ուժեր են ներգրավված եղել բեմադրությունն իրականացնելիս»,- ասաց գեղարվեստական ղեկավարը:

Նաիրե Ստեփանյանն էլ  համար մեծ պատիվ է  համարում Գեղամ Գրիգորյանի պատվին օպերա բեմադրելը: Նա իր  ներկայացնումը բնորոշեց ոչ ստատիկ, գունեղ, արդիական: «Շնորհակալ եմ թատրոնին, քանի որ յուրաքանչյուր մարդ, որ կապ ուներ այս օպերայի հետ, առավոտից երեկո աշխատում էր, որ մեր քաղաքը պրեմիերա ունենա այսօր»,-հայտնեց նա՝ իբրեւ դժվարություն նշելով գումարը: Կոնկրետացրեց, որ բարդ էր կախված լինելը տենդերից:

toska

«Ես շատ ուրախ եմ «Տոսկայի» երեւանյան պրեմիերայի առիթով, որ նվիրված է Գեղամ Գրիգորյանին, ցավում եմ, որ նա  մեզ հետ չէ: Շատ ջանասիրաբար ենք աշխատել: Ընդհանրապես մեծ հաճույք էր Նաիրեի հետ աշխատելը: Բոլորս աշխատել ենք հրաշալի մթնոլորտում եւ բացահայտել միմյանց»,- իր կարծիքն ասաց Ջանլուկա Մարչիանոն:

Թատերական լուսային նկարիչ Ալեքսանդր Սիվաեւը նշեց, որ գերագույն հաճույք է ստացել՝ հյուրընկալվելով Գեղամ Գրիգորյանի հարկի տակ. «Շատ հաճելի էր հայտնվել Երեւանի օպերային թատրոնում եւ հյուրընկալ Հայաստանում: Շնորհակալություն կոլեկտիվին, հատկապես բոլոր նրանց, որոնք բեմի վրա կլինեն»:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ չափանիշով են ընտրել երիտասարդ բեմադրող ռեժիսորին, թատրոնի տնօրենն ասաց, որ դա Գեղամ Գրիգորյանի  ցանկությունն է եղել, այժմ  էլ նրա ընտանիքի եւ թատերական ընտանիքի ցանկությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31