Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարական ճարտարապետական դպրոցի հիմնադրույթները` Ջուլիեն Կիզայի ներկայացմամբ

Հոկտեմբեր 22,2016 19:47

Այսօր Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ շվեյցարացի ճարատարապետ Ջուլիեն Կիզայի` «Մենդրիսիոյի ճարտարապետական ակադեմիա՝ բացառիկ հայացք ճարտարապետությանը» թեմայով դասախոսությունը, որի ժամանակ բանախոսը ապագա ճարտարապետներին ներկայացրեց շվեյցարական ճարտարապետական դպրոցի նոր կոնցեպտները`  պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին:

Դասախոսությունը, որին ներկա էր ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի և Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությամբ:

Դեսպան Գասսերը ողջունելով ներկաներին նշեց, որ այս հանդիպումը կարևոր դերակատարություն կարող է ունենալ ապագայում հայ և շվեդ ճարտարապետների համագործակցության համար:

chartarapetutyun

Ջուլիեն Կիզան պարզ ճարտարապետության ջատագովը լինելով ներկայացրեց շվեյցարական ճարտարապետական դպրոցի հիմնադրույթները, նշելով, որ ինքը նախընտրում է կենտրոնանալ այն հիմքերի վրա, որոնք առաջնորդում են ցանկացած նախագիծ դեպի հստակ ուղղություն:

Հանդիպման ավարտին ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը հանդիպում-առանձնազրույց ունեցավ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հետ: Կողմերը քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31