Լրահոս
Օրվա լրահոսը

«Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսը` Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանում

Հոկտեմբեր 22,2016 20:59

Հոկտեմբերի 19-ին Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանի շենքի պատկերասրահում տեղի  ունեցավ «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանի, Ֆրանսիայում  Հայաստանի Հանրապետության դեսպանության և «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել են 1990-2016թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած կարևորագույն մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ ոլորտներում տեղի ունեցած իրադարձությունները:

paris-cucahandes

Փաստագրական, արխիվային և գեղարվեստական  ավելի քան 130 լուսանկարներն արտացոլում են նորանկախ պետության անցյալն ու ներկան: ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված այս բացառիկ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը  ներկա էին հայ և ֆրանսիացի պատվավոր հյուրեր, որոնց թվում էին՝ Պիեր Լլուշը (Փարիզի 9-րդ շրջանի Ազգային ժողովի պատգամավոր), Ֆրանսուա Ռոշբլուանը (Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար), 9-րդ շրջանի քաղաքապետ տիկին Դելֆին Բուրքլին, քաղաքապետի առաջին տեղակալ Ալեքսիս Գովսիյանը, Վահե Վահրամյանը (ՀՀ-ում Ֆրանսիայի UNESCO-ի ներկայացուցիչ)  և այլոք:

Լուսանկարչական ցուցահանդեսը ներկայացվեց  երեք օր շարունակ:

paris-cucahandes2

«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31