Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղեկատվական ոլորտում ավանդական գերխնդիրների հետ մեկտեղ առաջ են գալիս նորանոր առաջադրանքներ». Բակո Սահակյան

Հոկտեմբեր 22,2016 21:18

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներին:

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ համաժողովում քննարկվող թեմաները շատ կարեւոր են, հետաքրքիր ու հրատապ` տեղեկատվական ոլորտը որակելով  մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ:

«Ներկա դրությամբ տեղեկատվական ոլորտում ավանդական գերխնդիրների հետ մեկտեղ առաջ են գալիս նորանոր առաջադրանքներ ու անելիքներ: Այս ամենը պահանջում է համապատասխան քաղաքականության իրականացում տեղեկատվական դաշտում, սերտ համագործակցություն Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի լրագրողների ու լրատվական հատվածների միջեւ»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Հանդիպման ժամանակ Նախագահը պատասխանել է լրագրողների կողմից բարձրացված տարբեր հարցերի` կապված տեղեկատվական ոլորտի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականության հետ:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ        ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31