Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Իջեւան» արգելավայրում էկոտուրիզմը կզարգանա

Հոկտեմբեր 23,2016 15:46

Հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզի Կողբ գյուղից 10 կմ հեռավորությամբ գտնվող «Զիկատար» անտառային ուսուցման  կենտրոնում կայացավ «Իջեւան» արգելավայրի   կառավարման պլանի քննարկում, աշխատանքային ժողով, որին մասնակցում էին բնապահպաններ, «Իջեւան» եւ «Սեւքար» անտառտնտեսությունների աշխատակիցներ, ՀԿ-ների ղեկավարներ, «Իջեւան» արգելավայրին հարակից 5 համայնքների ներկայացուցիչներ:

ՀՀ բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոնի»  եւ «Զիկատար» ուսումնական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանը հայտնեց, որ  անտառային կառավարման պլանի նախագծում մեծ ուշադրություն է հատկացված   բուսական եւ կենդանանական աշխարհի բազմազանությանը, հատկապես՝ Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ տեսակների պահպանությանը, էկոտուրիզմի զարգացմանը, բնակչության կողմից թափուկ բնափայտի օգտագործմանը,  գիտական ուսումնասիրություններին,  մոնիտորինգին:

ijevan

14 հազար հեկտար տարածքով «Իջեւան»  արգելավայրի կառավարման պլանը նախատեսված է  առաջիկա 5 տարիների ՝ 2017-2021 թվականների համար:

«Իջեւան»  արգելավայրի տարածքի 87 հեկտարում Հայաստանի Կարմիր գրքում գրանցված   արջատխլենին գերակշռող  ծառատեսակ է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31