Լրահոս
Օրվա լրահոսը

Հնագետ. «Սպասում ենք, որ Սերժ Սարգսյանն ու վարչապետը ժամանակ գտնեն»

Հոկտեմբեր 24,2016 14:21

Հոկտեմբերի 24-ին «Հենարան» մամուլի ակումբում հյուրընկալվել էին ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը եւ հնագետ Հակոբ Սիմոնյանը: Նրանք խոսեցին պատմական Աղձքում իրականացված հնագիտական բացառիկ հետազոտության եւ հայոց արքաների՝ հայտնաբերված մասունքների մասին:

Նշենք, որ Աղձքը վաղ միջնադարյան կարևորագույն ուխտավայր-սրբավայրերից մեկն է: Դեռեւս 2015-ին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր այցելել Աղձք գյուղի տարածքում գտնվող պատմամշակութային հնավայրեր: Աղձքի 4-րդ դարի հնավայրը, որը ներառում է Արշակունյաց արքաների դամբարանը, բազիլիկ եկեղեցի, կոթողներ ու խաչքարերի բեկորներ՝ Հին Հայաստանի անկախ պետականության հազվագյուտ խորհրդանիշն է:

Հնագետ Հակոբ Սիմոնյանի նախնական տպավորությամբ, գտածոները Արտաշիսյան եւ Արշակունյաց արքաների մասունքներն են, հայտնաբերվել են ոչ թե դամբարանում, այլ եկեղեցու սալահատակի տակ:

Նրա ձեւակերպմամբ, եկեղեցու խորանի առջեւ գտնված երեք կնքված քարե սնդուկներ են բացվել, որոնցից մեկի վրա նույնիսկ տոհմական խաչն էր պահպանվել:

gandzer2

Հնագետը տեղեկացրեց, որ երկու սնդուկներում մարդկային աճյուններ էին: Ըստ Հակոբ Սիմոնյանի, դեռ պարզ չէ, թե ոսկորներում կա՞ն համապատասխան օրգանական նյութեր, որոնց շնորհիվ հնարավոր է ԴՆԹ ուսումնասիրություն անել եւ պարզել ինչն ինչոց է:

Իմիջիայլոց, հնագիտական պեղումներն իրականացնելիս իր ներդրումն է ունեցել ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: Նա խորհրդարանում հարց է բարձրացրել, ինչի արդյունքում պետբյուջեից գումարներ են տրամադրվել պեղումների համար: Գտածո 3-րդ սնդուկը դեռ չի բացվել, հնագետները այն ցանկանում են բացել պաշտոնյաների եւ լրագրողների ներկայությամբ:

Հակոբ Սիմոնյանի խոսքով. «Օրը կորոշվի այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը եւ վարչապետը ժամանակ գտնեն»:

Նրա ձեւակերպմամբ, եթե Էջմիածինը համարվում է ամբողջ հայության հոգեւոր սրբատեղին, բայց Աղձքն էլ կարելի է աշխարհիկ սրբատեղի համարել:

Արագած Ախոյանը վստահ է. «Սա Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար այցելության հետաքրքիր վայր կլինի, հետեւաբար հարկ է, որ լուրջ նախագիծ մշակվի այն պահպանելու եւ հավուր պատշաճի ներկայացնելու համար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31