Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսարյան հատումով ծնված 3 զույգ տղաներից հետո իջեւանցի Դավիթ Սահակյանը աղջիկ ունեցավ

Հոկտեմբեր 24,2016 18:08

Անցած շաբաթ օրը` հոկտեմբերի 22-ին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում կեսարյան հատումով լույս աշխարհ եկավ Իջեւան քաղաքի բնակիչ Դավիթ Սահակյանի 7-րդ երեխան: Հոկտեմբերի 24-ին նորելուկին եւ նրա մայրիկին այցելել է տիկին Ռոզա Ծառուկյանը: Նորածինն ի պատիվ նրա կոչվել է Ռոզա: Նշենք, որ Ռոզա Ծառուկյանը նախկինում Սահակյանների ընտանիքին տան գույքի աջակցություն է ցուցաբերել:

Դավիթ Սահակյանը 6 անչափահաս տղա ունի, որոնք ծնվել են զույգերով, կեսարյան հատումով: Արծրունին եւ Սահակը ծնվել են 2007թ. փետրվարի 6-ին, Նորիկն ու Սարգիսը՝ 2010թ. նոյեմբերի 27-ին, Գագիկն ու Կամսարը՝ 2014թ. դեկտեմբերի 11-ին: Սահակյանների  ընտանիքը մոտ 10 տարի բնակվում էր Իջեւան քաղաքում, Ռուսաստանում բնակվող բարեկամի բնակարանում:

Իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցող, ներկայումս Իջեւանի քաղաքապետարանի կոմունալ ձեռնարկությունում որպես իրավաբան աշխատող Դավիթ Սահակյանը սեփական տուն ունենալու խնդրանքով դիմել էր բազմաթիվ պաշտոնյաների եւ կազմակերպություների: Այս տարի  Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր, «Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանն իր անձնական միջոցներից տրամադրեց 12 հազար 500 դոլարին համարժեք դրամ:

Նույնքան գումար պետական բյուջեի միջոցներից հատկացրեց (այժմ՝ նախկին) վարչապետ Հովիկ Աբրահամյանը, եւ Սահակյանների բազմազավակ ընտանիքի համար  Իջեւանի Ասլանյան փողոցում գնվեց երկհարկանի առանձնատուն:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ներսես Մատինյան says:

    Հարգելիներս, ի՞նչ է նշանակում «երեք զույգ տղաներ», այսինքն` նրանք վե՞ցն են 🙂

  2. Ներսես Մատինյան says:

    Ներողություն, փաստորեն, նրանք իրոք վեցն են 🙂

  3. Սրտանց շնորհավորուն ենք Դավիթին՝ փոքրիկին ցանկանալով անհոգ մանկություն:

    Եվ մեկ հարց. «Ծիածան շինանյութ» ընկերությունն էլ վերանորոգել է բնակարանը, այդ մասին ինչու չէ խոսվում?)))))

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31