Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է 51-ամյա տղամարդու սպանությունը

Հոկտեմբեր 24,2016 19:15

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է մշտական բնակության վայր չունեցող 51-ամյա տղամարդու սպանությունը։

2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18:25-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Բագրատունյանց պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել է արական սեռի դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը.  պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է մշտական բնակության վայր չունեցող, 1965 թ. ծնված Վ.Ասլանյանը։ Դիակի զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ։  Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դիահերձման արդյունքների հիման վրա ստացված բժշկական տեղեկանքի համաձայն՝ տղամարդու մահվան պատճառ է հանդիսացել փակ, բութ գանգուղեղային վնասվածքը, հայտնաբերվել են նաև արյունազեղումներ, քթոսկրի կոտրվածք։

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ պարզելու տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Արդյունքում՝ պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա Վ.Ասլանյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել  Երևանի 45-ամյա բնակչի: Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը և ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի,օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ինչպես նաև՝ շարժառիթը և դրդապատճառը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31