Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ ավելի հավանական է, որ չիպը Իսրայելյանը վաղուց անձամբ հանձնած լինի Ալեքսանյանին (Տեսանյութ). «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 25,2016 11:03

Հունիսի 17-ին Արմեն Իսրայելյանը իր եւ Սամվել Ալեքսանյանի հեռախոսազրույցներից այնպիսի դրվագներ է պատմում, որտեղ Ալեքսանյանն անուղղակիորեն սպառնում է նրան՝ «Արի Հայաստան, արի էդ հարցերը լուծի, որ գնացիր, ի՞նչ, պրծա՞ր», «Որ գնացիր, գիտես դու պրծա՞ր, փրկվա՞ր»։

Իսրայելյանը ասում է, որ այն ամենը, ինչ իրենից խլել է Ալեքսանյանը, ինքը ետ է վերցնելու։ «Ես սրանով չեմ սահմանափակվելու, կանեմ ավելին,. կդիմեմ ավելի վերեւներ։ Ու ինքը թող չմոռնա, որ իրա մոտ աշխատել եմ 2002 թվականից մինչեւ 2015 թիվը, առավոտից իրիկուն իրա հետ եմ եղել եւ ամեն ինչ գիտեմ»,- ասում է Իսրայելյանը։

Նա խոսում է ընտանիքի անդամներին տված «չիպի» մասին, որտեղ, ենթադրվում է, իր ունեցած ինֆորմացիան է շարադրած եղել։ «Իմ հետ մի հատ բան կատարվեց, Ալեքսանյանն ա»,- ասում է Իսրայելյանը։

Երեկ հայտնի դարձավ, որ Արմեն Իսրայեյյանը Ռուսաստանում սպանվել է։ Դա տեղի է ունեցել Սամվել Ալեքսանյանի դեմ հրապարակային ցուցմունք տալուց ուղիղ 4 ամիս անց. Իսրայելյանը խոսել է հունիսի 17-ին, եւ ըստ չճշտված տեղեկությունների, սպանվել հոկտեմբերի 17-ին։ Հնարավոր մարդասպանը հետախուզվում է, եւ տարօրինակ զուգադիպությամբ նրա անունը Սամվել է:

Բոլոր զուգադիպությունների եւ հարցերի պատասխանը, իհարկե, պետք է տան իրավապահները։ Սակայն անկախ այն հանգամանքից, թե ինչ կպարզվի իրավապահների գործողությունների արդյունքում, այս դեպքը կարող է խորը եւ շատ վտանգավոր հետք թողնել ՀՀ քաղաքացիների գիտակցության եւ ենթագիտակցության վրա։

Հավանականությունը, որ քննությունը կհայտնաբերի «չիպը» եւ դրանում առկա տեղեկատվությանն ընթացք տրվի, զրոյական է։ Շատ ավելի հավանական է, որ չիպը Իսրայելյանը վաղուց անձամբ հանձնած լինի Ալեքսանյանին, քանի որ հունիսի 17-ի հրապարակումից հետո այն աստիճան ահաբեկված էր, որ տարբեր լրատվամիջոցներով հայտարարում էր, թե ինչ ասել է չի համապատասխանում իրականությանը, սթափ չի եղել եւ այլն:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31