Լրահոս
Օրվա լրահոսը

Դարդ ու ցավի եղանակ՝ Գյումրիում (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 25,2016 15:22

Այս պահին Գյումրիում առատ ձյուն է տեղում․ այն արդեն հասցրել է թեթև շերտով ծածկել ծառերն ու գետինը։ Ու չնայած տեսարանը բավական գեղեցիկ է․ Շիրակի ձմեռը միշտ առանձնանում է իր խորհրդավորությամբ, սակայն գյումրեցիներից շատերը մտահոգված են։ Բանն այն է, որ պաշտոնապես ամենաաղքատ ճանաչված այս քաղաքի բնակիչները պատրաստ չեն ձմեռվան․ նրանից շատերը ի վիճակի չեն հոկտեմբեր ամսից սկսած վառելիք հայթայթել բետոնյա բնակարանները և թե առավել ևս ժանգոտված, քայքայված տնակները ջեռուցելու համար։

Էլ չենք խոսում այն մասին, որ Գյումրու երկրորդական փողոցները միանգամից անանցանելի են դառնում, ցեխակույտի վերածվում՝ մեծ տհաճություններ ստեղծելով բնակիչների համար․․․

gyumri_dzyun_1 dzyun-13 dzyun-10 dzyun-9 dzyun-7 dzyun-6 dzyun-5 dzyun-4 gyumri_dzyun_2Պատահական չէ, որ Գյումրու մանկավարժական ինստիտուտի աշխատակիցներից մեկը, պատուհանից տեսնելով տեղացող ձյունը, մտահոգ դեմքով ասաց․ «Սկսվեց դարդ ու ցավի եղանակը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜՜՜յ
    ձյո՜ւն է գալիս

    էս ինչ դաժան, դաժա՛ն ճակատագիր

    իսկ հատկապէս մանկավարժի մը համար շատ առողջ հոգեվիճակ է սա… իրեն հանձնված երեխաները դպրոցական հոյակապ հիշատակներ ունենալու են, հաստատ

    https://www.youtube.com/watch?v=3LyDhdJYKpM

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31