Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքի մասին

Հոկտեմբեր 26,2016 13:18

«Նիկոլը երբ ա ճիշտ բան ասել, որ հիմա ասի», խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասել է Սամվել Ալեքսանյանը: Լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքները, որոնք առնչվում են Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից, օրերս Մոսկվայում սպանված  Արմեն Իսրայելյանի (Ձկնկուլի) սպանության հետ:

Հիշեցնենք, երեկ խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արմեն Իսրայելյանի սպանության հետքերը բերում են Ազգային ժողով, հղում անելով Արմեն Իսրայելյանի ավելի վաղ արած այն հայտարարություններին, թե Սամվել Ալեքսանյանը սպառնացել է իրեն:

«Ինչ մեղադրանքներ, խի՞ պետք ա ինձ հետ կապվի որ»,- լրագրողների հարցերին հարցերով հակադարձեց Սամվել Ալեքսանյանը: Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ՝ հնարավո՞ր է իր «գլխին սարքում են», Սամվել Ալեքսանյանը հակադարձեց. «Այ ցավդ տանեմ, հավես չունեմ»:

Նա այլ հարցերի չարձագանքեց, արագ հեռացավ, պնդելով, որ Արմեն Իսրայելյան անունով աշխատակից չի ունեցել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31