Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ալավերդյանը՝ ԿԸՀ-ի մասին. «Ասացին՝ ախպեր ջան, դեմագոգիայով ես զբաղված» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2016 15:39

«Ունիսոն» հ/կ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը Aravot.am-ի հետ զրույցում մի օրինակ բերեց 2003 թ. նախագահական ընտրություններից, երբ առաջին անգամ հարց բարձրացրին հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքն իրացնելու վերաբերյալ: Այդ ժամանակ «Ունիսոնը» պաշտոնական գրություն էր ուղարկել՝ հետաքրքրվելով՝ արդյոք ընտրատեղամասերը հարմա՞ր կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես՝ սայլակ օգտագործող ընտրողների համար: «Դիմել էինք այն ժամանակվա ԿԸՀ նախագահին: Պատասխանել էին, որ այո, խնդիրներ ունենք, բայց մյուս ընտրություններին ամեն ինչ պատրաստ կլինի: Մենք էլ այն ժամանակ մի քիչ միամիտ էինք:

Հետո փոխնախագահը զանգել ասել էր. «Ախպեր ջան, էդ ինչ հարց է, որ բարձրացնում եք»: Ես ասացի՝ բայց չէ՞ որ մենք նույն անձնագրից ունենք, ինչ դուք: Էդ մարդն ասել էր, ոչինչ, թող, հայ ենք, բա չե՞նք օգնի, գրկած կտանենք ընտրելու: Ասացի՝ ձեզ դուր կգա՞, որ գրկած տանեն ընտրելու: Էդ մարդն ասել էր՝ դեմագոգիայով եք զբաղված»,-հիշում է Արմեն Ալավերդյանը:

Նաեւ փաստում է, որ ԶԼՄ-ների միջոցով բավականին բան է փոխվել ոլորտում կարծրատիպերի ու մտածելակերպի առումով, հիմա գոնե հաշմանդամ բառի փոխարեն «հաշվանդամ» ասող պաշտոնյա չկա:

Մանրամասները՝  տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31