Լրահոս
Օրվա լրահոսը

Գիորգի Սագանելիձե. «Վրաստանի կառավարությունը լիովին աջակցում է համատեղ ձեռնարկությունների նախագծերին»

Հոկտեմբեր 26,2016 18:55

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Ողջունելով դեսպանին՝ Վարդան Արամյանը նշեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև առանձնահատուկ գործընկերային համագործակցություն է ձևավորված բոլոր ոլորտներում, հարկավոր է լրացուցիչ ջանքեր ներդնել երկկողմ տնտեսական ցուցանիշները բարելավելու ուղղությամբ: «Հայաստանն ու Վրաստանը ընկալվում են որպես ներդրումային մեկ ամբողջական տարածք, և շատ կարևոր է երկու երկրների դիվանագիտական բարձր մակարդակի հենքի վրա մշակել գործակցության ծրագրեր, որոնք կխթանեն ներդրումները տարածաշրջանում»:

Դեսպան Գիորգի Սագանելիձեն, ընձեռված հանդիպման համար շնորհակալություն հայտնելով, ընդգծեց, որ վրացական շուկան բաց է հայ գործարարների ներդրումների համար, և որ Վրաստանի կառավարությունը լիովին աջակցում է համատեղ ձեռնարկությունների նախագծերին. «Մենք երկու փոքր երկրներ ենք և ունենք շատ ընդհանրություններ, ինչը հնարավորություն է տալիս փորձի լայն փոխանակման երկկողմանի ներդրումային ծրագրերի իրագործման համար»:

Հանդիպմանը անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին: Մասնավորապես՝ Բագրատաշենի կամրջի շինարարության կազմակերպչական աշխատանքները արագացնելու վերաբերյալ ընդգծվեց երկուստեք պատրաստակամություն, ինչպես նաև խոսվեց Լարսի ավտոճանապարհի ռիսկերի նվազեցման և այդ ուղղությամբ գործնական այլընտրանքային քայլեր ձեռնարկելու մասին. «Ցավոք, տարվա կտրվածքով մի քանի անգամ առաջանում են տեղաշարժման և բեռնափոխադրման խոչընդոտներ, որոնք նվազագույնի հասցնելու համար մենք պետք է մշակենք համատեղ միջոցներ. մենք պատրաստ ենք»:

Նախարարը նաև հայտնել է պատրաստակամություն Վրաստանում կենսաթոշակային բարեփոխումների գործընթացին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31