Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Արամյանը խոսել է ֆիննախի ուսումնական ՊՈԱԿ-ի մասին. Դիլիջանի ուսումնական կենտրոնը ՊԵԿ-ին պատկանող գույք է. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2016 20:15

Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից հարց  է հնչել ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, թե ինչ եք պատրաստվում անել Ձեր ուսումնական կենտրոնի հետ և արդյոք պատրաստվում եք այն վաճառել:

Ի պատասխան՝ Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ. «քանի որ նախարարության ենթակայության տակ գտնվող  ուսումնական կենտրոնը հանդիսանում է ՊՈԱԿ, հետեւաբար այն չենք կարող վաճառել, սակայն ՊՈԱԿ-ը վերաիմաստավորել ,այդ թվում նաեւ լուծարել՝ քննարկվում է»:

Հետագայում լրատվամիջոցները ասվածը վերագրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնին, որը ներկայում չի գտնվում ՀՀ  Ֆինանսների նախարարության ներքո: Դիլիջանի հիշյալ կենտրոնը եղել է ՀՀ Ֆինանսների նախարարության ենթակայության տակ միայն այն ժամանակահատվածում, երբ ՊԵԿ-ը միացված է եղել նախարարությանը: Կառույցների տարանջատման արդյունքում՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնը ՊԵԿ-ին պատկանող այլ գույքի հետ միասին 2016 թվականի մարտի 17-ի  կառավարության 329-Ն որոշմամբ  վերադարձվել է ՊԵԿ-ին :

Հետևաբար` ակնհայտ  է, որ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, խոսելով ուսումնական կենտրոնի մասին, չէր կարող խոսել այլ գերատեսչությանը պատկանող ուսումնական  կենտրոնից և բոլոր մեկնաբանությունները տրվել են ներկայումս գործող  ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական ՊՈԱԿ-ի վերաբերյալ:

Պարզաբանման կարիք ունի նաեւ զրույցի ԾԻԳ-երին վերաբերող հատվածը, որտեղ ևս թյուրըմռնում է տեղի ունեցել: Ծրագրեր իրականացնող թվով 13 գործակալությունները բոլորը վերագրվել են ՀՀ Ֆինանսների նախարարությանը , մինչդեռ դրանք գործում են ՀՀ կառավարության ներքո:

ՀՀ Ֆինանսների նախարարության մամուլի քարտուղար

Լուսինե Մկրտչյան  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31