Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայ լուսանկարիչ Հակոբ Վանեսյանի ֆոտոցուցահանդես Մոսկվայում

Հոկտեմբեր 26,2016 21:30

2016թ. հոկտեմբերի 25-ին Մոսկվայի «Արևելքի Պետական թանգարանում» կայացել է սիրիահայ լուսանկարիչ Հակոբ Վանեսյանի «Մարդկայնություն, որի մասին մոռացել են» խորագրով ֆոտոցուցահանդեսի բացումը: Հեղինակն իր լուսանկարներում պատկերել էր Սիրիայում պատերազմական գործողությունների հետևանքով փլուզված Հալեպի սոսկալի տեսարաններն ու  քաղաքի հայ համայնքին պատկանող կործանված շինությունները:

Ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը: ՌԴ-ում Սիրիական Արաբական Հանրապետության դեսպան Ռիադ Խադդադի ուղեկցությամբ նա շրջել է ցուցահանդեսում և զրույց ունեցել լուսանկարների հեղինակի հետ: Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում Հակոբ Վանեսյանը կայցելի Հայաստան և Արցախ` լուսանկարների նոր շարք ստեղծելու նպատակով: Լուսանկարիչը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել նշված նախագծի նկատմամբ: Ներկայումս Հակոբ Վանեսյանը բնակվում է ԱՄՆ-ում:

Ցուցահանդեսը կազմակերպված էր ՌԴ-ում Սիրիական Արաբական Հանրապետության դեսպանության և Մոսկվայի «Արևելքի Պետական թանգարանի» հովանու ներքո:

 

ՌԴում ՀՀ դեսպանության

Մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31