Լրահոս
Օրվա լրահոսը

«Հմուտ կազմակերպված քաղաքական սպանություն էր». Ռիմա Դեմիրճյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2016 15:24

«17 տարի՝ օր չի լինում, որ չհիշենք, սա հոգեբանորեն շատ ծանր է…ուղղակի այդ հանցագործությունը խաթարեց մեր ամբողջ կյանքը, հասարակության հանգիստը, հավատը…»,-Կոմիտասի անվան պանթեոնում այսօր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության տարելիցի հիշատակի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հոկտեմբերի 27-ին սպանված Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:

sam_5969Նա նշեց, որ Կարեն Դեմիրճյանի երազանքն էր անկախ եւ հզոր Հայաստանը. «Ասում էր՝ անկախությունը լավ բան է, բայց պետք է այն ապահովես»:

sam_5978Ռիմա Դեմիրճյանը կարծիք հայտնեց, որ ոճրագործության պատվիրատուները չեն բացահայտվի. «Ամեն ինչ մինչեւ վերջ մտածված էր: Սա շատ հմուտ կազմակերպված քաղաքական սպանություն էր»:

sam_5984Տիկին Ռիման «Հոկտեմբերի 27»-ի եւ «Սասնա ծռերի» դեպքի միջեւ զուգահեռներ չի տեսնում. «Նման չէ…Դա ուղղակի կուտակված դժգոհություն էր («նկատի ունի Սասնա ծռերին»,-խմբ.):

sam_5981ՀԱԿ անդամներն այսօր այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհը դարձած ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի շիրիմին։

sam_5988 sam_5989 sam_5993

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31