Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում բացվեց Եվրաակումբը

Հոկտեմբեր 27,2016 19:15

Հոկտեմբերի 27-ին Դիլիջան քաղաքում (Տավուշի մարզ) տեղի ունեցավ  Եվրաակումբի բացման արարողությունը: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Դիրկ Լորենցը հանդես եկավ ողջույնի խոսքով և ազդարարեց ք. Դիլիջանում Եվրաակումբի մեկնարկը: Ք. Դիլիջանում Եվրաակումբ ծրագրի տեղական գործընկերն է Դիլիջանի Զարգացման Հիմնադրամը: Միջոցառման բացման արարողությանը մասնակցեց նաև ք. Դիլիջանի քաղաքապետարանի երիտասարդության հարցերով պատասխանատուն:

Միջոցառման մասնակցել են երիտասարդներ Դիլիջան համայնքի տարբեր կրթական հաստատություններից և տեղական հասարակական կազմակերպություններից:

Եվրաակումբներ ծրագրի հիմնական նպատակն է կրթել ու տեղեկացնել Հայաստանի երիտասարդներին ԵՄ կառույցների և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին: Եվրաակումբներ ծրագրի մեկ այլ առանցքային նպատակն է խթանել քաղաքացիական ակտիվությունը և բարելավել Եվրամիության մասին գիտելիքները և եվրոպական իրազեկվածության մակարդակը հայ երիտասարդության շրջանում: Սույն նախաձեռնության միջոցով եվրոպական երիտասարդական ՀԿ-ների հետ երկարաժամկետ կապ կստեղծվի։ Մոտակա մեկ ամսվա ընթացքում նախատեսված է նմանատիպ երիտասարդական ակումբների բացումը ՀՀ մնացած բոլոր մարզերում: Այս պահին արդեն իսկ գործում են Գորիսի, Եղեգնաձորի և Երևանի Եվրաակումբները:

Ծրագիրն իրականացվում է AEGEE-Երևան/Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորում երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորում երիտասարդական ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31