Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրվելու դեպքում Աթեշյանն Էրդողանի ցանկացած հարց չի կարող անցկացնել հայ համայնքում». Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 28,2016 14:51

«Արամ Աթեշյանի վարկաբեկված հեղինակությունն այլեւս հնարավոր չէ ձգել, այդ պատճառով գուցե նա այս քայլով գնդակը փոխանցում է թուրքական իշխանություններին: Ութ տարի՝ ինքն է «ձգել ընտրությունները», երեւի ութ տարի էլ թուրքական իշխանությունները կարող են «ձգել»,-հոկտեմբերի 28-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Թուրքիայում սպասվելիք հայոց պատրիարքի ընտրությունների մասին, ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանին, Հայ առաքելական եկեղեցուն եւ Թուրքիային ձեռնտու է, որ ի վերջո խնդիրը լուծվի, իսկ սկանդալներն ու շահարկումները մեղմանան, եթե ոչ՝ բացառվեն:

Փորձագետի բնորոշմամբ՝ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ստամբուլի հայ համայնքի շրջանում որեւէ հեղինակություն չունի. «Դժվար է պատկերացնել, որ համայնքը կարող է ղեկավարել մի անձ, որը վերջինիս կողմից չի ընկալվում: Շատ ցավալի երեւույթ է: Բացի այդ, ընտրվելու պարագայում Էրդողանի ցանկացած հարց Աթեշյանը չի կարողանա հայ համայնքում անցկացնել»:

Ռուբեն Մելքոնյանը մեկնաբանեց նաեւ տեսակետը, թե Թուրքիայի պարագայում հայերը ճնշված են, եւ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գործունեությունն այդ համատեքստում հասկանալի է. «Սա մասամբ է ճիշտ: Իրոք, Թուրքիայում ճնշումները բավականին մեծ են, բայց «միֆ» է, թե պատրիարքն ընդհանրապես չի կարող գործունեությունը տանել ավելի ընկալելի դաշտ: Քեմալ Աթաթուրքի ժամանակ հայոց պատրիարքն ավելի ազատ է գործել, քան Արամ Աթեշյանի փոխանորդության ժամանակ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31