Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Գալստյան. Հայաստան-ԵՄ փաստաթղթի վերջնական տարբերակը կլինի առավել համաձայնեցված

Հոկտեմբեր 28,2016 20:08

«Կարծում եմ տեխնիկական գործընթաց էր, որը սակայն, ուներ որոշակի խնդիրներ կապված, մասնավորապես Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետ, ըստ այդմ ստանձնած պարտավորություններին, համապատասխան համագործակցության հնարավորությունները պետք է հստակեցվեին ԵՄ-ի հետ»,- հոկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Եվրամիություն-Հայաստան բանակցություններին, ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

Նա նկատեց, որ բանակցային փաթեթի նկատմամբ արված վերջին հայտարարություններն այդքան էլ բովանդակային չէին. «Բայց նշում էին, որ կան որոշ զգայուն խնդիրներ, որոնց շուրջ դեռ պետք է համաձայնություն ձեռք բերվի: Քաղաքական մասով համաձայնություն կարծես թե ադեն կա, այսինքն՝ ուղենշված են այն ոլորտները, որոնց շուրջ պետք է կողմերը համագործակցեն: Բայց տնտեսական բովանդակության վերաբերյալ շատ մանրամասներ հայտնի չեն:

Ճիշտն ասած, չեմ ակնկալում, որ լուրջ խոչընդոտ կլինի, որովհետեւ նաեւ հենց   2013 թվականից հետո Արեւելյան գործընկերության շրջանակներում տեղի ունեցավ, այսպես ասենք, փիլիսոփայության փոփոխություն՝ գերմանացիների առաջ քաշած տարբերակված մոտեցումը: Ըստ այդմ, կարծում եմ, որ վերջնական տարբերակը կլինի առավել համաձայնեցված, եւ քաղաքական գործոնները ազդեցություն չեն ունենա»:

Նարեկ Գալստյանը ընդգծեց, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը անդամակցությամբ խնդիր ստեղծվեց, որը հաշվի է առնվում բանակցությունների մեջ՝ Եվրամիության շրջանակներում ստանձնված պարտավորությունները չեն կարող հակասել Եվրասիական տնտեսական միությունում ստանձնած պարտականություններին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31