Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Դավիթ Գասպարյան. «Արամ Ասատրյանը Էջմիածնի երգիչ է, թո՛ղ հիշեն»

Նոյեմբեր 01,2016 20:20

Էջմիածնի ավագանին նոյեմբերի 1-ին գումարել է իր անդրանիկ նիստը: Որի ընթացքում որոշում է կայացվել Իսակով փողոցի մեկ հատվածը, ուր ապրել է երգիչ Արամ Ասատրյանը, այսուհետ կկրի նրա անունը: Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ից, քանի որ հենց այդ օրը լրանում է երգչի մահվան տասը տարին:

Այս մասին Aravot.am-ը զրուցեց գրականագետ Դավիթ Գասպարյանի հետ. «Երեւանից Էջմիածին տանող պողոտան Իսակով է, Կիլիկիա գործարանի դիմաց կա նաեւ Իսակովի արձանը: Դե Արամ Ասատրյանը Էջմիածնի երգիչ է լավ է, որ այդ մարդու հիշատակը պահպանում են, որովհետեւ ինքն, իհարկե՛, ռաբիս ժանրի երգիչ է, բայց լավ երգեր ունի, մարդկանց ուրախացնող երգեր ունի, թո՛ղ հիշեն»:

Գրականագետը ընդգծեց, որ ժողովուրդը սիրում էր Արամ Ասատրյանին. ինքը մի քանի լավ երգեր ունեցել է, ինչը չպետք է մոռանալ: Հարցին, թե փողոցն անվանակոչելու համար ավելի արժանի գործիչներ չեն մոռացվո՞ւմ, Դավիթ Գասպարյանը պատասխանեց. «Արժանավոր գործիչները այնքան շատ են: Համաձայն եմ՝ անվանակոչել ավելի արժանավոր մարդկանց անունով: Պատկերացնո՞ւմ եք՝ Էջմիածնում 131 կաթողիկոսի անունով փողոցներ ունենանք, ինչ գեղեցիկ կլինի: Սկսած Գրիգոր Լուսավորիչով մինչեւ վերջ: Դրան լրիվ համաձայն եմ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930