Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ամիրյան. Գերազանցության ծրագիրը բոլոր երեխաներին կրթություն ստանալու հավասար հնարավորություն չի տալու

Նոյեմբեր 02,2016 21:55

«Տպավորություն է ստեղծվում, որ կառավարության ծրագրի կրթության մասում մի քիչ ավելի փոքր ծավալով ներկայացված է այն ամենը, ինչն հիմա կառավարությունը փորձում է կամ նպատակ ունի իրականացնել կամ գտնվում է իրականացման փուլում»,- նոյեմբերի 2-ին «2016թ. ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ քաղաքացիական հասարակության  դիտարկումները» խորագրով հանրային քննարկման ընթացքում ասաց Բաց հասարակություններ հիմնադրամի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը:

Նա նշեց, որ իր պատկերացմամբ կրթության ոլորտում պետք է գրված լիներ 2-3 նախադասություն. «Մեկը՝ առաջիկա 6 ամսում հայ հասարակության հետ քննարկել իրենց պատկերացումները, սպասումները, ցանկությունները, կրթության ոլորտից: Որպեսզի հասկանան՝ ինչ է մտածում մեր ժողովուրդը կրթության մասին, ինչ է ուզում մեր ժողովուրդը կրթությունից եւ կրթության ոլորտի հետ կապված որ խնդրով է տառապում մեր ժողովուրդը: Մյուս նախադասությունը՝ հաջորդ 6 ամսվա ընթացքում մշակել կրթության ծրագիրը առաջիկա 20, 25, 30 տարիների համար»:

Դավիթ Ամիրյանը ընդգծեց, որ գերազանցության ծրագիրը դրվում է ազգային կրթակարգի հիմքում. «Ծրագիր, որն հակասում է մի շարք կոնվենցիաների, որոնք օրինակ, վերաբերվում են երեխաների հավասար իրավունքներին եւ հավասար հնարավորություններին: Այս ծրագիրը մի քանի անգամ ավելի է բեւեռացնելու մեր կարգավիճակը եւ հավասար հնարավորություն չի տալու բոլոր երեխաներին ստանալ կրթություն: Այն պարագայում, երբ մենք մարզերում ունենք փակվող դպրոցներ, ոչ որակյալ կրթություն, ինչի վառ ապացույցն էր ապրիլյան պատերազմը եւ նախկին պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե ասպիրանտուրան եւ մագիստրատուրան ապահով մարդկանց համար են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930