Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հետախուզությունը վերահսկման տակ է». Վովա Վարդանով

Նոյեմբեր 04,2016 11:50

Հետախույզ Վովա Վարդանովի պնդմամբ, յուրաքանչյուր երկրի անկախության մասին վկայում է տվյալ երկրի հետախուզությունը:

«Եթե չունես անկախ հետախուզություն, ուրեմն անկախ չես որպես պետություն»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Վովա Վարդանովը:

Նրա խոսքով, հետախուզությունը կարեւոր է հակառակորդի կիրառած զենքերը հայտնաբերելու, նրանց մարտական դիրքեր դուրս գալու, հարվածելուց առաջ ոչնչացնելու առումով. «Հասարակության համար հետախուզությունը տեսանելի աշխատանքն է, ինչի համար պետք է լինել անկախ մեծ եղբայրներից,

ինչը թույլ կտա մեր հետախուզությանը նորմալ աշխատել, չբացահայտվել:

Մեր հետախուզությունն այս պահին կախումներ ունի թե՛ սպառազինության, թե՛ տեխնիկական առումով տարբեր երկրներից, անընդունելի է երբ մեր հետախուզությանը նվիրում են ընտիր սարքեր GPS համակարգով: ԱՄՆ-ն այդկերպ, այդ համակարգի շնորհիվ կարող է իր ձեռքում պահել մեր մարտական խմբի վերահսկողությունը: Վերահսկման տակ է մեր հետախուզությունը»:

Պարոն Վարդանովի խոսքով, 70-ականներին ստեղծված զենքի տեսակներն ամենաապահովներից են, այդ զենքերով զինված է մեր հետախուզությունը, եւ այդ զենքի տեսակներից հանգիստ կարելի է արտադրել մեր երկրում. «Այդ զենքերը որակական առումով անգերազանցելի են, նման զենքերի արտադրության կազմակերպումը որոշակի ջանքեր է պահանջում, բայց անհնար չէ, դրանք անձայն են կրակում:

Տարբեր համագործակցությունների առումով ստորագրություններ ունենք ՀԱՊԿ գլխավոր անդամ ՌԴ հետ , ամեն ինչ կարելի է համատեղ անել նրանց հետ, բացի հետախուզությունից, այն գլխավոր ցուցանիշն է անկախության, եթե հետախուզությունդ անկախ չէ, ուրեմն անկախ չես որպես պետություն»:

Պարոն Վարդանովը նաեւ ընդգծեց, որ Հետախուզության համար կարեւորը ոչ միայն գլխավոր զենքն ու տեխնիկական միջոցներն են, այլ մարդն է հետախուզությունում գլխավոր զենքը. «Մեր մարդկային ռեսուրսները բարձր որակական հատկանիշներ ունեն»:

Անդրադառնալով տարածքների հնարավոր զիջմանը՝ նա ասաց, որ զիջումները անընդունելի են ցանկացած հայի համար, նույնիսկ այն դեպքում, երբ հայը չի հասկանում՝ ինչ վտանգներ են իրենց հետեւից բերելու զիջումները. «Սահմանային լարվածություն լինելու մասին դեռ հուլիսին էի ասել, որ սեպտեմբեր, հոկտեմբերին, եթե անձրեւներ չլինեն, հակառակորդի կողմից լինելու է ակտիվացում, անձրեւները չեկան, մեզ հնարավորություն տվեց շունչ քաշել, բայց դա չի նշանակում հակառակորդի կուտակած էներգիան, զորքերը անգործ կկանգնեն: Բնական է՝ կփորձեն ականազերծել հնարավոր ուղղությունները, մեր թիկունք թափանցելու համար կփորձեն ուղիներ մշակել, որ մի քանի անգամ գնան- գան»:

Նա նաեւ եւս մեկ անգամ անդրադարձավ ապրիլյան դեպքերից հետո հասարակական քննարկումներին ու քննադատությանը, թե զինվորը զենք չունի. «Աբսուրդ է, չկան անզեն զինվորներ: Սերժը խորամանկ հայտարարություն արեց, ինչը մեր հասարակությունում այլ ձեւ կարդացին: Իսկ Սերժ Սարգսյանը, երբ ասաց, թե կռվում ենք 70-ականների զենքով, քիչ առաջ ասացի՝ կան 70-ականների զնեքեր, որոնք մինչեւ հիմա անգերազանցելի են: Եթե զինվորը զենք չունի, ինչ գործ ունի դիրքերում, ինչ է լապատկո՞վ են սահման ուղարկում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930