Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք պոլիկլինիկաներում կունենաք շատ լավ բժիշկներ, որոնց մոտ կուզենաք երեխային տանել». Լեւոն Ալթունյան

Նոյեմբեր 04,2016 14:14

Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետն ասաց, որ պետպատվերի համակարգը պետք է փոխվի եւ դառնա հետվճարային:

Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարարն ասաց, որ նման մոտեցում ունեն. «Համակարգը հակառակ է աշխատելու, գումարը հետեւելու է հաճախորդին»: Հիվանդն ընտրելու է բուժհաստատությունը, բուժվելու է եւ նոր միայն ստանալու են գումարը:

Մեր հարցին՝ չի՞ կարող հիվանդը հիվանդանոցի հետ գործարքի մեջ մտնել՝ մի ամբողջ թերթիկ հիվանդությունների ցանկ գրեն եւ հիվանդանոցի հետ գործարք անեն՝ նախարարը պատասխանեց. «Դրա համար կան այսպես ասած հակաթույններ: Ամեն օր մոտավորապես  10 տոկոս դիմումներ հանկարծակիության հիմունքով կվերստուգվեն»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպե՞ս է նախարարը վերաբերվում ալյուրի հարստացման ծրագրին, ի՞նչ մոտեցում ունի: Նա պատասխանեց. «Այսօրվա իմ առօրյան մի քիչ այլ ասպարեզում է ընթանում, դեռ չեմ անդրադարձել այդ հարցին»:

Մեզ հետ զրույցում նախարարը, խոսեց պոլիկլինիկաների խնդրի մասին: Մեր հարցին՝ ի՞նչ եք պատրաստվում անել, որ ծնողները երեխաներին առաջին հերթին տանեն պոլիկլինիկա, ոչ թե հիվանդանոց՝ նախարարը պատասխանեց. «Մենք կանդրադառնանք համ կրթության հարցերին, համ բժիշկների վարձատրության հարցերին: Այդ երկու հարցերը համապարփակ կբերեն այն էֆեկտին, որի մասին դուք խոսում եք: Դուք պոլիկլինիկաներում կունենաք շատ լավ բժիշկներ, որոնց մոտ կուզենաք տանեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930