Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ստամբուլում

Նոյեմբեր 07,2016 16:35

Ելույթ Ասիական կուսակցությունների համաժողովում

 

7 նոյեմբերի 2016թ., Ստամբուլ: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը նոյեմբերի 6-ին մասնակցեց եւ ելույթով հանդես եկավ Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի (ԱՔԿՄՀ) կազմակերպած՝ Միգրացիայի եւ փախստականների թեմայով հատուկ խորհրդաժողովում:

Ավելի քան 25 երկրներից 40 կուսակցությունների մեկ տանիքի տակ համախմբած հանդիպումը կազմակերպվել էր Թուրքիայի իշխող՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համահովանավորությամբ:

Ադրբեջանցի եւ թուրք պատվիրակների զայրագին առարկություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը խոսք խնդրեց՝ ներկայացնելու տարածաշրջանի պատմական ու ընթացիկ զարգացումների շուրջ հայկական տեսակետը: Իր անդրադարձում նա, մասնավորապես, անընդունելի համարեց Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորների վերջին ձերբակալությունները, քաղաքացիական ազատությունների սահմանափակումները, որոնք հար ու նման են 1915թ. Հայոց ցեղասպանության, հայ եւ այլ ժողովուրդների (ասորիներ, հույներ, քրդեր, եզդիներ, ալեւիներ) Մեծ հայրենազրկման իրողությանն ու ժառանգությանը՝ որպես փախստականության առաջացման աննախադեպ ջրբաժանի, ինչպես նաեւ պաշտոնական Անկարայի ժխտողական քաղաքականությանը եւ հայերի կյանքեր փրկած հազարավոր արդար թուրքերի մոռացության մատնված պատմությանը:

Նա ընդգծեց Թուրքիայի ու Ադրբեջանի նման պետությունների միտումը՝ սանձազերծել ռազմական գործողություններ հարեւան երկրներում, ապա ստիպված լինել կարգավորել փախստականության հարուցած ճգնաժամերը՝ փնտրելով միջազգային աջակցություն; անդրադարձավ սիրիահայ փախստականների հարցում Հայաստանի փորձին; Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ Ադրբեջանի սանձազերծած ձախողված պատերազմին; 500.000 այն հայերի խնդրին, որոնք տեղահանվել էին Ադրբեջանից, Նախիջեւանից եւ մյուս գրավյալ հայկական տարածքներից; արծարծեց բոլոր փախստականներին ու ներքին տեղահանված անձանց՝ այդ թվում հայերին, նախկին բնակության վայրերի վերադարձման թեման եւ նրանց համայնքային կյանքի վերահաստատման արդարացի, երաշխավորված իրավունքն ապահովելու հրամայականը; շեշտեց Նախիջեւանում ու ներկայիս արեւելյան Թուրքիայի տարածքում գտնվող՝ արեւմտահայոց բնօրրանում, ինչպես նաեւ Թուրքիայում, Հայաստանում, մյուս երկրներում ինքնաքննադատական լինելու, ժողովրդավար հասարակություններ կայացնելու անհրաժեշտությունը՝ որպես հակամարտություններով չպայմանավորված արտագաղթը կանխելու միակ ուղի:

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից անմիջապես հետո «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահը կրկնեց Թուրքիայի ժխտողական ուղեգիծն ու խնդրեց «Ցեղասպանություն» բառի հիշատակումը հանել արձանագրությունից: Հովհաննիսյանը դատապարտեց այդօրինակ մոտեցումը՝ իբրեւ պաշտոնական գրաքննությանը բնորոշ անթույլատրելի երեւույթ:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930