Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է մեկուկես կիլոգրամից ավելի ափիոն

Նոյեմբեր 07,2016 18:35

Նոյեմբերի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններն իրացնելիս, Երևանի Խորենացի փողոցից ոստիկանության էրեբունու բաժին բերման ենթարկեցին Արսեն Հակոբյանին ու Մուհամմադ Ասադիին:

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի, 45-ամյա Մուհամադ Ասադիի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 20 հատ դեղահաբ, ինչպես և ընդհանուր մեկ կիլոգրամից ավելի շագանակագույն զանգված, որի կապակցությամբ Մուհամմադ Ասադին ասաց, որ հայտնաբերվածր Մեթադոն և Աթիոն թմրամիջոցներ են։

Գյումրեցի 45-ամյա Արսեն Հակոբյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կես կիլոգրամից ավելի սև գույնի մածուցիկ զանգվածով պոլիմերային տարրա։ Համաձայն Արսեն Հակոբյանի հայտարարության հայտնաբերվածր Ափիոն է։

Դատանյութաբանական փորձաքննության արդյունքների համաձայն՝ և Մուհամադ Ասադիի, և Արսեն Հակոբյանի մոտից հայտնաբերվածր Ափիոն է։

Նոյեմբերի 6-ին խուզարկվեց նաև Մուհամադ Ասադիի բնակության վայրը, որտեղից հայտնաբերվեց 50 հատ տարբեր գրառումներով դեղահաբեր և սև գույնի կոշտ զանգված։

Մուհամադ Ասադին ու Արսեն Հակոբյանր ձերբակալված են։

Կատարվում է քննություն։

ՀՀ  ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930