Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճում հայտնաբերվել է ձկնորսներից մեկի մարմինը

Նոյեմբեր 09,2016 17:06

Նոյեմբերի 9-ին Սևանա լճում, ափից 13 կմ հեռավորության վրա, 31 մ խորությամբ հայտնաբերվել է ձկնորսներից մեկի՝ 1992 թ. ծնված Արևշատ Առաքելյանի դին:

Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի ձկնորսության նպատակով սեփական մոտորանավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։ Ձկնորսեների որոնողական աշխատանքները սկսվել են ահազանգ ստանալուց անմիջապես հետո, սակայն, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ժամանակ առ ժամանակ դադարեցվում էին:

Ըստ ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանի՝ նոյեմբերի 6–ին ափից 13 կմ հեռավորության վրա, մոտ 25 մ խորության տակ ջրասուզակները հայտնաբերել էին երիտասարդների մոտորանավակը: Որոնողական աշխատանքները տարվել են նաև հեռակառավարվող «Գնոմ» սարքի օգնությամբ, որն օգտագործվում է ստորջրյա հետախուզության և նկարահանումների համար` մինչև 120 մ խորության վրա:

Նոյեմբերի 7-ն նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց չդադարեցնել որոնողական աշխատանքները մինչև ձկնորսների հայտնաբերումը:

Այսօր ժամը 16:03-ի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Ա. Ճզմաչյանին հաջողվել է մոտորանավակի հայտնաբերման վայրից 200 մ հեռավորության վրա գտնել և դուրս բերել երիտասարդներից մեկի դին:

Մյուս ձկնորսի որոնողական աշխատանքները շարունակվում են:

 

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930