Բավարար ապացույցներ են ձեռք բերվել Վլադիսլավ Մանգասարյանի կողմից բնակարաններ վաճառելու պատրվակով ավելի քան 2 միլիարդ հափշտակելու վերաբերյալ. գործն ուղարկվել է դատարան

Բավարար ապացույցներ են ձեռք բերվել Վլադիսլավ Մանգասարյանի կողմից բնակարաններ վաճառելու պատրվակով ավելի քան 2 միլիարդ հափշտակելու վերաբերյալ. գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու պատրվակով Վ.Մանգասարյանի կողմի տարիներ շարունակ բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մանգասարյանը Երևան քաղաքում իրականացրել է բազմաբնակարան շենքերի շինարարություն և ստացել Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա և Մաշտոցի 33/1 հասցեներում կառուցվող շենքերից տարածքներ օտարելու իրավունք։ Վերջինս  հանդիսացել է «Արին Կապիտալ» ներդրումային» ՍՊ ընկերության բաժնետեր և ընկերության տնօրենին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տվող անձ։ Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Վ.Մանգասարյանը խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով՝ գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու պատրվակով, 2005-2011թթ. ընթացքում միասնական դիտավորությամբ բազմաթիվ քաղաքացիներից և ՍՊ ընկերությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` շուրջ 2 միլիարդ դրամ արժողությամբ գույք:

Քրեական գործով բացահայտվել է խարդախությամբ հափշտակության 31 դրվագ, տուժող է ճանաչվել 26 անձ (այդ թվում՝ իրավաբանական)։

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վ.Մանգասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն):

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք