Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք էլ պետք է խփենք, ո՞վ չի ուզում մտնել Բաքու». Վովա Վարդանով (տեսանյութ)

Նոյեմբեր 12,2016 13:25

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը համոզված է, որ հայկական կողմը պետք է հարվածի, ոչ թե սպասի, թե երբ է տեղի ունենալու Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունը: «Ինչո՞ւ մենք չենք որոշում՝ ե՞րբ խփենք…»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց նա:

Վարդանովը հույս հայտնեց, որ Պաշտպանության նոր նախարարը հակառակորդին  հարվածելու հարցում տարված չէ «վերադասն ասել է» սկզբունքով. «Հուսամ, որ նա, չլինելով զինվորական, ինչը ինձ համար զգուշավորության առարկա է, գոնե այդ հարցում դրական դեր կխաղա: Եթե նախահարձակ չես լինում, նշանակում է՝ չես էլ սովորում նախահարձակ լինել»:

Անդրադառնալով սահմանային վերջին դեպքերին՝ Վովա Վարդանովն ասաց. «Անընդհատ այդպես է լինելու, եթե մենք էլ չսկսենք խփել: Եվ վերջապես՝ ո՞վ չի ուզում Բաքու մտնել: Ես ուզում եմ…Պատերազմը չի վերջանա, մինչեւ մայրաքաղաքներից մեկը չհանձնվի»:

Վարդանովի խոսքով. «Հայկական բանակի ռազմական պատրաստությունը լավ մակարդակում է: Բայց եթե իրենց պատրաստում են միայն պաշտպանվելու համար, դա օրերից մի օր մեծ խնդրի կհանգեցնի: Մի օր պաշտպանությունը ճեղք կտա, եթե մեզ անընդհատ խփեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930