Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱՏՕ-ն եւ ՀՀ-ն տարածաշրջանում անվտանգության դերակատարներ են». Ջեյմի Շի

Նոյեմբեր 17,2016 12:49

«Հայաստան-ՆԱՏՕ գործակցությունն արդյունավետ է: Մենք գնահատում ենք նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Վարշավայի գագաթաժողովին»,-Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր ՆԱՏՕ-ի՝ «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության»  ծրագրի աշխատաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

mathias-kisler«Գնահատում ենք նաեւ հայ խաղաղապահների մասնակցությունը՝ Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի աշխատանքներին: Իսկապես, այդ երկու երկրներում էլ գերազանց աշխատանք է կատարվել»,-համոզմունք հայտնեց դեսպանը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շին եւս ընդգծեց հայ խաղաղապահների կարեւորությունը. «Մեծապես գնահատում ենք այն փաստը, որ Հայաստանը մեզ հետ է Աֆղանստանում եւ Կոսովոյում: Լիբանանում նույնպես գործակցելու հնարավորություն կա»:

ՆԱՏՕ-ի պաշտոնյան նաեւ կարծիք հայտնեց, որ ՆԱՏՕ-ՀՀ գործակցությունը ծաղկել եւ առաջընթաց է ապրել. «Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել հատկապես անվտանգության տեսանկյունից: Կարելի է չլինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց անվտանգության ոլորտում լուրջ ներդրում ունենալ: ՆԱՏՕ-ն եւ Հայաստանը տարածաշրջանում անվտանգության տրամադրող դերակատարներ են»:

Ջեյմի Շին նաեւ ընդգծեց, որ ՆԱՏՕ-ն փորձում է պայքարել կիբերանվտանգության ոլորտի մարտահրավերների դեմ, քանի որ ներկայում անգամ ահաբեկչությունն է տարածվում «ցանցային» ճանապարհով. «Մեր դաշինքի համար կարեւոր է գործել նաեւ կիբերանվտանգության ոլորտում, ինչպես ծովում, ցամաքում եւ տիեզերքում: Ահաբեկչությունը ճնշող իրականություն է, թեեւ շատերն այն նորմալ են համարում: Հուսով ենք՝ «Իսլամական պետությունը» պարտություն կկրի Մերձավոր Արեւելքում, եւ կունենանք անվտանգության քիչ ռիսկեր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930