Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկական եվրատեսիլը»` նոյեմբերի 20-ին

Նոյեմբեր 19,2016 18:06

«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում: Այն եթեր կհեռարձակվի վաղը՝ ժամը 19:00-ին, Առաջին ալիքի եւ Հանրային ռադիոյի ուղիղ եթերում, կմեկնաբանի Առաջին ալիքի հաղորդավար Ավետ Բարսեղյանը:

Հայաստանի պատվիրակներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը եվրատեսիլյան բեմում կներկայանան  «Տարբեր» երգով եւ ելույթ կունենան 2-րդ համարի ներքո: Նիկ Եգիբյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ, որը դառնում է հիմք հանուն ապագա միասնության. չէ՞ որ նրանց միավորում է երգը, ժպիտն ու սերը:

Մրցութային համարի բեմադրության մեջ ընդգրկված են նաեւ 4 պարուհիներ, հեղինակն Արտյոմ Գեւորգյանն է: Բեմադրության ընթացքում կկիրառվի նաեւ հատուկ աճպարարական հնարք, որի հեղինակները հայտնի աճպարարներ Սոս եւ Վիկտորյա Պետրոսյաններն են, ովքեր Հանրայինի հրավերով եւս Մալթայում երեխաների կողքին են եւ կօգնեն իրականություն դարձնել մտահղացումը:

Ի դեպ, մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ են մտցվել: Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը կորոշվի մասնակից երկրների պրոֆեսիոնալ եւ մանկական ժյուրիների կողմից, ինչպես նաեւ փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում կլինեն 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ:

Մրցույթին այս տարի կմասնակցեն 17 երկրներ՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը,  Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան: Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է: Հեռարձակման գործընկերն է Վալան պրոֆ ընկերությունը:

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Geghanush says:

    Առանձնապես ներկայացուցչական չի երկրների ցանկը․․ ե՞րբ պիտի դադարեն նման ոչ անհրաժեշտ միջոցառումներին մասնակցել․․․ հետո էլ գլուխ են կոտրում, թե որտեղից գումարներ հայթհայթեն․․․․

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930