Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը հիմնադրամին փոխանցել է 11910 դրամ, Վարդան Այվազյանը՝ 7180

Նոյեմբեր 20,2016 12:43

Այս պահի դրությամբ Ազգային ժողովի բարեգործական հիմնադրամում հավաքված գումարը կազմում է  2 միլիոն 36 հազար 80 դրամ: ԱԺ պատգամավորները, նրանց օգնականները, խորհրդականները եւ ԱԺ այլ աշխատակիցներ ու քաղաքացիներ այս հիմնադրամին գումարներ սկսել են փոխանցել այս տարվա նոյեմբերի 1-ից: Այն ստեղծվել է Վիրավորված զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ինչպես տեղեկանում ենք հիմնադրամի կայքից https://zinvor.org/, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը զոհված զինծառայողների եւ նրանց ընտանիքներին օգնելու նպատակով հիմնադրամին է փոխանցել 11910 դրամ, պարոն Սահակյանը նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը հիմնադրամին է նվիրաբերել 7 հազար 180 դրամ: ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, որը նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարն է, փոխանցել է 6610 դրամ: ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը նույնպես հիմնադրամին է նվիրաբերել 6610 դրամ: Պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ՝ 10 հազար դրամ:

ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը հիմնադրամին փոխանցել է 12 հազար 280 դրամ: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը փոխանցել է 33 հազար 70 դրամ: ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ 7940 դրամ: Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ հիմնադրամին նվիրաբերած գումարը նույնպես կազմում է 7940 դրամ: ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը եւ Կորյուն Նահապետյանը փոխանցել են նույնչափ գումար, որքան Արտակ Զաքարյանը եւ Գագիկ Մինասյանը՝ 7940-ական դրամ: Հիմնադրամին ամենախոշոր գումարը փոխանցել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ 466 հազար 390 դրամ: Էդուարդ Շարմազանովի նվիրաբերած գումարը կազմում է 9260 դրամ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանինը՝ 7940 դրամ:

ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ զոհված զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին օգնելու նպատակով նվիրաբերել է 33 հազար 70 դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930