Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյանն իր տանը հյուրնկալել է մշակույթի նախկին նախարարներին (ֆոտոշարք)

Նոյեմբեր 20,2016 12:50

Հայաստանի մշակույթի նախկին ու ներկա նախարարներն ընթրիքի սեղանի շուրջ շաբաթ երեկո քննարկեցին երկրի մշակույթին առնչվող հին ու նոր խնդիրներ ու որոշեցին մշակույթի նախարարների ոչ պաշտոնական խորհուրդ ստեղծել, որը պարբերաբար ու հնարավորինս հաճախակի կհավաքվի՝ քննարկելու մշակութային ոլորտի կարևոր խնդիրներն ու լուծումներ առաջարկելու։

armen-amiryan1

ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախկին նախարարներին, ինչպես նաև ՀԽՍՀ մշակույթի վերջին նախարար Յուրի Մելիք-Օհանջանյանին իր ընտանեկան հարկի տակ ընթրիքի էր հրավիրել նախարար Արմեն Ամիրյանը։ Նախկին նախարարներից՝ Հակոբ Մովսես, Ռոլանդ Շառոյան, Արմեն Սմբատյան, Թամար Պողոսյան, Գևորգ Գևորգյան, Հովիկ Հովեյան և Հասմիկ Պողոսյան, ներկա չէր միայն Պերճ Զեյթունցյանը՝ առողջական խնդիրների պատճառով։

armen-amiryan2

armen-amiryan3

armen-amiryan4

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vinco says:

    Նախրար չեղած արդեն լավ ել հարուտ է: Երևի դեռ Ռադիոի փողերն են:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930