Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մասնակիցները ելույթ ունեցան «Մանկական եվրատեսիլ 2016»-ում (տեսանյութ)

Նոյեմբեր 20,2016 21:00

Այսօր Մալթայի մայրաքաղաք Վալետտայում ընթանում է «Մանկական եվրատեսիլ 2016»-ը:

Հայաստանի պատվիրակներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը եվրատեսիլյան բեմում ներկայացան «Տարբեր» երգով եւ ելույթ ունեցան 2-րդ համարի ներքո: Նիկ Եգիբյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ, որը դառնում է հիմք հանուն ապագա միասնության. չէ՞ որ նրանց միավորում է երգը, ժպիտն ու սերը:

Մրցութային համարի բեմադրության մեջ ընդգրկված են նաեւ 4 պարուհիներ, հեղինակն Արտյոմ Գեւորգյանն է:

Նշենք, որ մրցույթին այս տարի մասնակցում են 17 երկրներ՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը,  Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930