Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը մասնակցում էր ՀՀԿ ԳՄ նիստին

Նոյեմբեր 22,2016 22:45

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստին: Այդ մասին նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: Հովիկ Աբրահամյանը, թեեւ ՀՀԿ ԳՄ անդամ է, սակայն իր պաշտոնանկությունից հետո ԳՄ նիստերին չէր մասնակցում:

Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ նիստում քննարկվել են ամսի 26-ին` շաբաթ օրը կայանալիք ՀՀԿ համագումարին վերաբերվող հարցեր: Քննարկումները չեն ավարտվել: ՀՀԿ համագումարին վերաբերող որոշ հարցեր էլ կքննարկեն ուրբաթ օրը նախատեսված ՀՀԿ ԳՄ նիստում:

ՀՀԿ համագումարում, հիշեցնենք, նախատեսվում են կադրային, կանոնադրական եւ կառուցվածքային մի շարք փոփոխություններ: Մանրամասներն առայժմ չեն հրապարակվում: Գագիկ Մինասյանը նույնպես ասաց, որ համագումարի օրը կտեղեկանանք բոլոր  փոփոխությունների մասին:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու հարցին, Գագիկ Մինասյանն ասաց` որքան ինքն է տեղյակ, Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի գրել: Խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ին իր անդամակցելու մասին վարչապետը կհայտարարի հինգշաբթի օրը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930