Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԳ նախարարը պետք է հրաժարական տա. թող ՀՅԴ-ում ռուսերենը հայտարարի 1-ին լեզու». Վահրամ Մարտիրոսյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 25,2016 14:17

«Եթե նման բան է ասել, պետք է հրաժարական տա: Խնդիրն այն է, որ ռուսերենն արդեն իսկ ունի երկրորդ լեզվի կարգավիճակ»,-ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի՝ դպրոցներում ռուսերենին ավելի բարձր կարգավիճակ տալու մասին հայտարարությունն այսպես է մեկնաբանում գրող Վահրամ Մարտիրոսյանը: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա ԿԳ նախարարին հետեւյալ խորհուրդը հղեց. «Թող «Դաշնակցությունում» ռուսերենը հայտարարի առաջին կուսակցական լեզու, եւ ամեն օր անցնեն պարտադիր դասընթացներ»: Հիշեցնենք, որ Լեւոն Մկրտչյանը հայտարարել էր՝ ռուսերենը ՀՀ-ում երկրորդ պետական լեզու չի հռչակվի:

Թեեւ ռուս պաշտոնյայի կողմից հետխորհրդային երկրներում ռուսերենը երկրորդ պետական լեզու ճանաչելու ակնարկը հայտարարության մակարդակով է, բայց Վահրամ Մարտիրոսյանը չի կասկածում՝ եթե ռուսները ճար ունենան՝ կանեն, ավելին՝ առաջին պետական լեզու կդարձնեն. «20 տարեկանում պատրաստվում էի ցույց անել, քանի որ լինելու էր որոշում՝ ԽՍՀՄ բոլոր բուհերում մասնագիտական առարկաները ռուսերենով անցնելու վերաբերյալ: Այն ժամանակ «ԿԳԲ»-ն մեր թեւերը ոլորեց, տարավ բացատրական զրույցի: Բայց ասում են, որ այդ ցույցի նախապատրաստումն օգնեց, որ որոշումը չլինի»:

Վահրամ Մարտիրոսյանը նաեւ ասաց, որ պատրաստ է զենքով պայքարել ռուսերենը ՀՀ երկրորդ պետական լեզու ճանաչելու դեմ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Ի գիտություն դաշնակ Լևոն Մկրտչյանի, դաշնակցական Նիկոլ Աղբալյանը իր կյանքով հատուցեց այն բանի համար, որ հայոց լեզուն լինի մեր պետական լեզուն, որ հայոց լեզուն չդրվի անայբուբեն ու անդպրոց լեզուների շաքը: Խորհրդային տարիներին շատ հայախոս ընտանիքների երեխաներ հաճախում էին ռուսական դպրոցներ: Արդյուքում ոչ հայերեն գիտեին, ոչ ռուսերեն: Ցանկացած լեզվին,նաև մայրենիին, լավ տիրապետելու համար պետք է շատ կարդալ, գուցե կրթության նախարարը սրանո՞վ զբաղվի: Գիրք կարդալը , հայերեն,ռուսերեն, անգլերեն, պարտադիր լինի: Թե չէ՝ միանգամից պետական կարգավիճակ

  2. Հայ մարդ says:

    Կրթության նախարարը փորձում է 2 լարի վրա խաղալ` մի կողմից հայտարարում է ռուսերենին ավելի բարձր կարգավիճակ տալու անհրաժեշտության մասին և դրանով հաճոյանում ռուսներին, մյուս կողմից էլ հանգստացնող թերապիա անում` հայտարարելով, որ պետական լեզվի կարգավիճակի մասին խոսք չի գնում:
    Այսպիսի հայտարարությունները լղոզված բնույթ ունեն և մեկ այլ իրավիճակում այս պաշտոնյան կարող է լրիվ այլ ուղղվածության հայտարարություն անել:
    Կրթության նախարարից հստակ չլսեցինք այն խոսքը, որ Հայաստանում հայերենից բացի ոչ մի ուրիշ պետական լեզու չի կարող լինել և ցանկացած օտար լեզվի (ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի և այլն) կարգավիճակի բարձրացման հարցը անիմաստ է դարձնել պետության հոգածության առարկա: Մարդիկ ավելի լավ գիտեն, թե կոնկրետ իրենց երեխային ինչ խորությամբ օտար լեզուների իմացություն է պետք, քան դաշնակցական նախարարը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930