Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական հիմնարկների, «թռածների» խցերի, նույնասեռականների, հոգեկան խնդիրներ ունեցողների մասին.

Նոյեմբեր 29,2016 16:35

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի 2014-2015 թվականների հաշվետվությունում դիտորդական խումբը նաեւ դատապարտյալների որոշ խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքի դեպքեր է առանձնացրել:

Դիտորդական խմբի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՔԿՀ-ներում ազատազրկված անձինք ազատազրկումից կամ պատիժը կրելուց հետո կարող են համարվել խոցելի, քանի որ հասարակությունում վերաինտեգրվելու խնդիր ունեն:

«Հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, որոնք պահվում են նույնանման առողջական խնդիրներ ունեցող անձանց խցերում, շատ հաճախ ծաղրի են ենթարկվում եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի են արժանանում ոչ միայն դատապարտյալների, այլեւ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից: Կան խնդիրներ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց դեպքում, երբ չկան նրանց համար անհրաժեշտ պայմաններ: Քրեական օրենքներով չառաջնորդվող անձինք քրեակատարողական հիմնարկներում այլ դատապարտյալների կողմից պիտակավորումներ են ստանում, այդ անձինք իրենց դիմումի համաձայն առանձնացված խցեր են տեղափոխվում, իսկ այդ խցերը կոչվում են «թռածների» խցեր:

Նույնասեռական անձինք քրեակատարողական հիմնարկներում ամենաշատն են խտրական վերաբերմունքի արժանանում, նրանք, իրենց դիմումի համաձայն, տեղափոխվում են առանձնախցեր` նշելով իրենց սեռական կողմնորոշումը: Նույնասեռականների խցերում` որպես խտրականության դրսեւորում` արձանագրել էինք խցային պայմանները`կոտրված պատուհաններ, սանիտարահիգիենիկ պայմանների բացակայություն»,- հաշվետվությունում արձանագրել են դիտորդական խմբի անդամները:

Հիշեցնենք, որ այսօր հաշվետվության շնորհանդեսն էր, ու խմբի անդամները ներկայացրին իրենց ուսումնասիրությունների արդյունքները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հը? says:

    //Քրեական օրենքներով չառաջնորդվող անձինք քրեակատարողական հիմնարկներում այլ դատապարտյալների կողմից պիտակավորումներ են ստանում … //
    – Էս մեկը դժվար է ըմբռնել: Ինչքան որ գիտեինք ,,քրեական,, օրենքներով ,,առաջնորդվում,, էին քննիչներն ու դատավորները: Երեւի ուզեցել են ասել ,,գողական,, կամ հանցագործ աշխարհի չգրված ,,օրենքներ,,?
    Լավ կլիներ ճշտեին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930