Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյան. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին նոր օրենքի ընդունումը խիստ անհրաժեշտություն է. (Տեսանյութ)

Նոյեմբեր 30,2016 19:00

«Գործող օրենքը 1993 թվականին է  ընդունվել, եւ այս տարիների ընթացքում փոխվել են ե՛ւ մոտեցումները, ե՛ւ կարգավորման առարկան, ե՛ւ խնդիրները, խնդիրների դրվածքը, եւ նոր օրենքի ընդունումը խիստ անհրաժեշտություն է»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծին, ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա նշեց, որ ներկայիս քաղաքականությունը վերաբերվում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը եւ ինտեգրմանը. «Ամենակարեւոր խնդիրն է մատչելիության, մասնակցության եւ հասարակական կյանքին ինտեգրված լինելու առումով սահմանել համալիր ծրագիր: Նախատեսվում է նաեւ այդ համալիր ծրագրի ներքո ունենալ տարեկան ծրագրեր, քանի որ բոլորս հասկանում ենք, որ պետական բյուջեի միջոցները սահմանափակ են, եւ հնարավոր չի լինի 1 օրում բոլոր խնդիրները լուծել: Բայց կարեւոր է, որ օրենքում նախանշվում են այն բոլոր ուղղությունները, որոնց մասով պետք է իրականացվի քաղաքականությունը»:

Արտեմ Ասատրյանը հավելեց, որ գումարների տրամադրման քաղաքականությունից պետք է անցնել խորքային կարիքի գնահատմանը եւ գնահատված կարիքի հիման վրա անհրաժեշտ ծառայությունների մատուցմանը. «Մենք շատ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձանց մասով տրամադրելով կենսաթոշակ կամ որեւէ պարագա, համարում ենք, որ այն խնդիրները, որոնք կան լուծել ենք: Բայց իրականում խնդիրները շատ ավելի խորքային են, եւ հաշմանդամություն ունեցող անձանց մեծ մասի համար շատ ավելի կարեւոր են տրամադրվող ծառայությունները եւ դրանց իրականացումը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930