Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի պապը Սկորսեզեի հետ խոսել է կինոյից

Նոյեմբեր 30,2016 22:10

Հռոմի Ֆրանցիսկոս 1-ին պապն օրերս  Վատիկանում հանդիպել է ամերիկացի հայտնի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Մարտին Սկորսեզեի հետ` նրա «Լռություն» պատմական դրամայի  ցուցադրությունից հետո: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը` հղում անելով Վատիկանի մամուլի ծառայության վրա:

Ֆիլմը պատմում է 17-րդ դարում Ճապոնիայում քրիստոնեություն քարոզող հոգեւորականների դեմ իրականացված բռնությունների եւ հալածանքների մասին:

Հռոմի պապը Սկորսեզեին ասել է, որ կարդացել է ճապոնացի կաթոլիկ գրող Սյուսակո Էնդոյի համանուն վեպը, որի հիման վրա էլ նկարահանվել է կինոնկարը: Նաեւ հայտնել է, որ իր երիտասարդության տարիներին ցանկություն է ունեցել իբրեւ  միսիոներ մեկնել Ճապոնիա, սակայն ինչ-ինչ պատճառներով չի կարողացել իրականացնել մտադրությունը: Սկորսեզեի ֆիլմի առաջին ցուցադրությանը ներկա է եղել 300 կաթոլիկ հոգեւորական:

s2

Օսկարակիր ռեժիսորը, որ մեծացել է կաթոլիկական ընտանիքում, չի թաքցրել, որ ժամանակին ցանկացել է հոգեւորական դառնալ:

Իմիջիայլոց, 1988-ին նրա  «Քրիստոսի վերջին  փորձությունը»  ֆիլմը , որ նկարահանվել էր հույն գրող Նիկոս Կազանդզակիսի վեպի հիման վրա, սվիններով էր ընդունվել քրիսոնեական որոշ շրջանակներում:

 Թարգմանեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930